📚 Հայ - իրանական խաչմերուկում. հայկական հետք, մշակույթ և գրականություն
#Մշակութային_երկիր խորագրի ներքո #Բարձունք-ում հյուրընկալում ենք իրանագետ, տուրիզմի մասնագետ, գրող և թարգմանիչ Ժորժ Աբրահամյանին 👤
Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է հայ-իրանական բազմադարյա կապը՝ որպես փոխազդեցության և մշակույթների խաչման եզակի օրինակ։ Միասին կխոսենք՝
✅ Իրանում հայկական ներկայության ու ազդեցության մասին,
✅ Իրանական մշակույթի առանձնահատկությունների ու նրանց հետ առնչությունների մասին,
✅ Իրանական գրականության, հեղինակների և դրանք ճանաչելու կարևորության մասին։
Այս հանդիպումը հնարավորություն է նորովի վերարժևորելու հայկական հետքը հարևան քաղաքակրթության մեջ։
Հանդիպման մանրամասներ․
📆 Օր՝ 30 հուլիսի 2025
🕰 Ժամ՝ 19:20
📍 Հասցե՝ Արմեն Տիգրանյան 19, «Բարձունք» կենտրոն
✍️ Գրանցվե՛ք այստեղ՝
https://forms.gle/gCUL9aCMhGRVowrA9
📌 Մուտքն ազատ է, սակայն գրանցումը պարտադիր է։
ℹ️ Հ․Գ․Այս շարքի հանդիպումները կայանում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի շրջանակում։
🗺 Քարտեզը ձևավորվում է ինչպես գաղափարների, այնպես էլ մշակութային շփումների խաչմերուկում՝ մեր Երազանքի հայրենիքի ամբողջական պատկերը ուրվագծելու նպատակով։
#Հայոց_երկիր #մշակութային_երկխոսություն #Բարձունք #իրանական_մշակույթ #Իրան